ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Ալաշկերտը» կրեց առաջին պարտությունը

«Ալաշկերտը» կրեց առաջին պարտությունը
27.09.2015 | 22:39

Ավարտվել է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ութերորդ տուրը: Հյուրեն ավելի հաջողակ են եղել տանտերերի հետ հանդիպումում: «Փյունիկը» կարողացել է չորս անգամ գրավել առաջատարի՝ «Ալաշկերտի», դարպասն ու սեփականն ընդունել միայն մեկը: «Արարատն» «ավելի» պակեշտ է եղել «Ուլիսի» հետ մրցավեճում՝ 1:2: Կապանում տեղի «Գանձասարի» հետ հանդիպումը «Շիրակն» ավարտել է ոչ-ոքի՝ 1:1, իսկ «Միկան» անհյուրընկալ է եղել «Բանանցի» նկատմամբ՝ 1:0: Մրցաշարային աղյուսակում «Փյունիկը» տասնչորս միավորով բարձրացել է երրորդ հորիզոնական՝ չորրորդ մղելով նույնան միավոր ունեցող գյումրեցիներին: «Գանձասարը» 15 միավորով երկրորդն է, իսկ «Ալաշկերտն» ունեցած 17 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1147

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ